Բավ է պառակտվել
27-01-2015 09:10

Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը կապահովի ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը

Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը 2015 թվականին, ինչպես և բոլոր նախորդ տարիներին կօգտագործի իր բոլոր ուժերը Հայաստանի և ԼՂՀ ժողովուրդների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ: Այդ մասին հունվարի 26-ին՝ ԶՈՒ ձևավորման 23-ամյակին նվիրված կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ինչպես հայտնել են ՊՆ մամլո ծառայությունից, նիստի ընթացքում 2014 թվականին կատարված աշխատանքի հաշվետվությամբ հանդես են եկել նաև վարչությունների պետերը: «Հայկական բանակը պատվով կատարել է իր գլխավոր խնդիրը. ապահովել է Հայաստանի և ԼՂՀ սահմանների անվտանգությունը արտաքին ոտնձգություններից», - շեշտել է Սեյրան Օհանյանը: Բանակի կայացման ևմարտունակության մակարդակի բարձրացման մեջ ներդրման համար մի շարք զինծառայողներ արժանացել են մեդալների և նվերների: Լավագույն զինամասերին փոխանցվել են պատվո դրոշներ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կոլեգիայի նիստում մասնակցել է նաև ՀՀ նախագահ, գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը: