Բավ է պառակտվել
08-05-2014 16:16

Հայերը ոչ միայն Հայրենական Մեծ պատերազմի մասնակից են, այլև հաղթանակ պարգևած ժողովուրդներից մեկը.ՀԿԿ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, Մայիսյան հաղթանակների մասին խոսելով  Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամ Ռուբեն Թովմասյանը, հայտարարեց, որ հայ ժողովուրդը ոչ միայն Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է, այլ նաև հաղթանակ պարգևած ժողովուրդներից մեկը:  «1,5 մլն բնակչությամբ Հայաստանը 600 հազար զինվոր է տվել պատերազմին, որոնց շուրջ 50 տոկոսն իր կյանքն է զոհել  աշխարհը «սև ժանտախտից»` ֆաշիզմից ազատելու համար: Մենք 94 գեներալ ենք տվել, ԽՄ 115 հերոս, որոնցից երկուսը` կրկնակի (Հովհաննես Բաղրամյան և Նելսոն Ստեփանյան), և վերջապես` 5 մարշալ: 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան լեգենդար Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ հերոսաբար Կովկասից Բեռլին է հասել եւ Ռեյխստագի գրավումից հետո քոչարի պարել»,- հիշեցրել է Ռուվեն Թովմասյանը: Անրադառնալով Շուշիի հերոսական ազատագրումն է, Ընկեր Թովմասյանըն, ինչպես ինքն է խնդրում իրեն դիմեն նշեց, որ սա   հայ ժողովրդի փայլուն հաղթանականերից մեկն էր ու հաղթական ուղու հերտական կանգառը: Ամփոփելով զրույցը ՀԿԿ կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամը շնորհավորեց հաղթանակած ժողովրդին ու մասնակիցների ժառանգներին: