Բավ է պառակտվել
12-02-2014 14:52

ՙԹուրքիան մեկնարկել է իր սև քարոզչությունը Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին՚. թուրքագետ


ՙՀայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին Թուրքիայում ծպտյալ հայերի զանգվածային բացահայտումներ չեն լինի, թեև կան դրա համար նախադրյալներ՚, -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետի համոզմամբ, թուրքական պետականության հսկողությունը շատ խիստ է, և նա իր հսկողության տակ կպահի ամեն ինչ և չի թողնի զանգվածային ընդվզումներ: ՙԸստ էության, Թուրքիան մեկնարկել է իր սև քարոզչությունը Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին՚:
Անդրադառնալով Թուրքիայում Մերկել-Էրդողան հանդիպմանը, Ռուբեն Սաֆրաստյանը նծեց. ՙՀանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ Գերմանիան չի փոխում իր դիրքորոշումը Թուրքիայի՝ Եվրամիության անդամ լինելու հարցում և պնդում է տեսակետը, որ Թուրքիան պետք է լինի ասոցացված անդամ: Սա ամենակարևոր արդյունքն էր այս հանդիպման՚:
Բանախոսի հավաստմամաբ՝ Գերմանիայում պարզվում է մի բան՝ ոչ միայն Մերկելի, այլ նաև մյուս պաշտոնյաների հայտարարություններից, որ Գերմանիան պատրաստվում է ավելի հստակ դիրքորոշում հայտնել 1915 թ. մասին: Թուրքագետը նոր մոտեցում է տեսնում Գերմանիայում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: