Բավ է պառակտվել
23-04-2014 15:25

«Պետք է զոհի կերպարից դուրս գալ». թուրքագետ

Lրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ հայերը մակերեսային տեղեկություն ունեն Թուրքիայում ցեղասպանություն հետ կապված իրականացվող նոր գործընթացներից, հատկապես նոր աշխատություններից, որոնք իբր հայամետ են, բայց իրականում դրանք հակառակ խնդիրն ունեն: «100-րդ տարելիցը խորհրդանշական է, սակայն պետք չէ մտածել, որ 100-ամյակին եթե ոչինչ չարվի, ապա ամեն ինչ կորած է, Ցեղասպանությունը հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի, կապ չունի, թե քանի տարի է անցնում, պետք է անենք ամեն ինչ այն իրավական դաշտ տեղափոխելու համար»:
Ասուլին տեսակապով միացած լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչին էլ նշեց, որ այսօր արդեն Ստամբուլում հավաք կա, տարբեր տեղերում խոսում են Ցեղասպանության մասին, ինչպես սփյուռքահայերը, այնպես էլ քրդերն ու թուրքերը: «5-10 տարի հետո Թուրքիայում ավելի շատ մարդ է պահանջելու կառավարությունից խոսել Ցեղասպանության մասին»,-նշեց Արիս Նալչին:
Իր հերթին թուրքագետն էլ ավելացրեց. «Քրդերն այժմ շատ ակտիվ են Հայոց ցեղասպանության բարձրացման հարցում, և նրանք առաջին խումբն են ովքեր պետք է ընդունեն իրենց մեղսակցությունը»:
Քննրակմանը մասնակից ներկա թուրքագետ Արտակ Շաքարյանն էլ ընդգծեց, որ Ցեղասպանության 100-ամյակը չպետք է լինի ինչ-որ բանի վերջակետ, այլ նոր սկիզբ. «Պետք է զոհի կերպարից դուրս գալ, դասագրքերում պետք փոփոխություններ անել, հալածված ու կոտորված կերպարից բացի, ներկայացնել նաև պայքարող հայի կերպարը»: