Բավ է պառակտվել
22-10-2015 10:02

Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է: Այդ մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Ռուբեն Հայրապետյանն այդ գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա», -փոխանցեց Սոնա Տռուզյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում երթի ժամանակ բռնություն են գործադրել ազատամարտիկի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս: Ինքը՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ կիրառված բռնություն քաղաքական հաշվեհարդար է: Այս քրեական գործի շրջանակներում Երևանի բնակիչներ Հ. Պետրոսյանին, Ա. Սարգսյանին և Ա. Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։