Բավ է պառակտվել
24-11-2016 10:31

Ռուբեն Ահանբեկյանը ներառվել է ՌԴ 10 ամենաբարձր վարձատրվող մենեջերների ցանկում

Հրապարակվել է Ռուսաստանի 25 ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերների անունները:

Ըստ Forbes-ի` ցուցակում առաջատարը «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերն է: 2015թ. նրա վարձատրությունը կազմել է 17.7 միլիոն դոլար:

«Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը 2-րդն է: 2015թ. նրա վարձատրությունը հասել է 13 միլիոն դոլարի: Պարբերականը նշում է, որ 2014թ. Միլլերի և Սեչինի վարձատրությունը կազմել է համապատասխանաբար 27 և 17.5 միլիոն դոլար:

Ցուցակում 3-րդը «Սբերբանկ»-ի ղեկավար Հերման Գրեֆն է` 11 միլիոն դոլար վարձատրությամբ:

Forbes-ի հրապարակած ցուցակի 1-ին 10-յակում է հայտնվել նաև «Հոլդինգների բացում» ԲԲԸ ղեկավար հայազգի Ռուբեն Ահանբեկյանը` 6 միլիոն դոլար վարձատրությամբ:

Այս տարի նույն ցուցակում չի հայտնվել «ՎՏԲ» վարչության նախագահ Անդրեյ Կոստինը, քանի որ «ՎՏԲ» վարչությունը համապատասխան տվյալներ չի ներկայացրել: 2014-ին Forbes-ը Կոստինի` վարձատրությունից ստացած եկամուտը գնահատել է 21 միլիոն դոլար:

Նշվում է, որ բոլոր 25 ղեկավարների ընդհանուր վարձատրությունը 2015թ. կազմել է 827 միլիոն դոլար` 2014-ի` 1.23 միլիարդ դոլարի փոխարեն: