Բավ է պառակտվել
11-03-2015 10:14

Պետդումային խնդրել են արգելել վարորդներին ծխել մեքենայի ընթացքի ժամանակ

Երիտասարդության ռուսաստանյան միությունը (ԵՌՄ) առաջարկել է մեքենայի ընթացքի ժամանակ ծխելու վերաբերյալ հատուկ կետ հատկացնել երթևեկության կանոններում:Համապատասխան դիմումը արդեն ուղղվել է Պետդումայի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևին: «Հաշվի առնելով համաշախարհային փորձը՝ մեր կարծիքով, այս միջոցը թույլ կտա կրճատել ՃՏՊ-ների թիվը և ավելի անվտանգ դարձնել իրավիճակը ճանապարհներին», - նշված է դիմումի մեջ: Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ ղեկի մոտ ծխելը նույնքան վտանգավոր է, որքան բջջային հեռախոսի օգտագործելը առանց հավելյալ սարքերի: Սակայն այսօր ՌԴ օրենսդրությամբ արգելված է միայն ղեկի մոտ բջջայի հեռախոսը օգտագործելը: «Ծխելը շեղում է վարորդների ուշադրությունը ճանապարհից և տրանսպորտային միջոցի կառավարումից, օրինակ՝ ծխախոտը տուփից հանելու կամ վառելու պահին: Պետք չէ նաև մոռանալ այն մասին, որ ծխախոտի ծուխը կարող է գրգռել վարորդի աչքերը, նա որոշ ժամանակով կարող է կորցնել տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունը», - նշել են ԵՌՄ-ում: Նախաձեռնության հեցինակների խոսքով՝ ՃՏՊ-ները հիմնականում տեղի են ունենում այն ժամանակ, երբ վարորդները դադարում են վերահսկել մեքենայավարման կառավարումը: Հիշեցնենք, որ ներկայումս առանց ձեռքերի կիրառման առանց տեխնիկական սարքավորման բջջային հեռախոսը օգտագործելը պատժվում է 1,5 հազար ռուբլի տուգանքով: