Բավ է պառակտվել
12-02-2016 16:27

ՀՀԿ-ն հաղթեց. ՄԻՊ թեկնածու ընտրվեց Արման Թաթոյանը

Որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու՝ խորհրդարանի լիագումար նիստին կներկայացնի ՀՀԿ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը, ինչպես որոշվեց հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում: Արման Թաթոյանի թեկնածության օգտին կողմ քվեարկեց հանձնաժողովի 12 անդամներից 7-ը, դեմ՝ 4 -ը: Իսկ Զարուհի Փոստանջյանի թեկնածության օգտին քվեարկեց 5 պատգամավոր` Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը, Տիգրան Ուրիխանյանը և ինքը՝ Զարուհի Փոստանջյանը: Հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը ստացավ 2 կողմ ձայն` Տիգրան Ուրիխանյանի և Արծվիկ Մանասյանի կողմից, ով, ի դեպ, բոլոր թեկնածուներին կողմ քվեարկեց։ Տեղեկացնենք, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի 12 անդամներից յուրաքանչյուրն իրավունք ուներ միաժամանակ քվեարկելու բոլոր թեկնածուների օգտին: