Բավ է պառակտվել
20-01-2015 14:28

ՀՀԿ խմբակցությունը ցավակցել է փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ

ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ: «Ցավոք, չհաջողվեց փրկել երեխայի կյանքը, և վերջին լույսը մարեց բոլորիս սրտերում: Այս օրերին մեր ժողովուրդը իր արդարացի պահանջի իրականացման համար դրսևորեց միասնականություն և հաստատակամություն: ՀՀԿ խմբակցությունը հետևողական է լինելու, որպեսզի ոճրագործության մեղավորները ենթարկվեն խստագույն պատժի»,–ասվում է ցավակցական ուղերձում: