Բավ է պառակտվել
22-12-2015 16:12

Հունվարի 1-ից ՌԴ-ում խստորեն կստուգեն թուրքական ապրանքների առկայությունը

«Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը 2016-ի հունվարի 1-ից ստուգումներ կսկսի՝ թուրքական արգեկված արտադրանք գտնելու համար: Այդ մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան, ռուսական «Ինտերնետ էկոնոմիկա» ֆորումի շրջանակներում: «Մեծ է ռիսկը, որ այդ արտադրանքը Ռուսաստան կներմուծվի երրորդ երկրներից: Մենք դրան արդեն պատրաստվում ենք» ,- ասել է նա: Միևնույն ժամանակ, Պոպովան նշել է, որ աշխատանքը պետք է իրականացվի երեք ուղղություններով` սահմանային, մեծածախ բաշխման կենտրոնների և մանրածախ: Ինչպես հաղորդվել է նախկինում ՌԴ Կառավարությունը հաստատել է գյուղատնտեսական այն արտադրանքի, հումքի և պարենամթերքի ցուցակը, որոնց ներմուծումը Թուրքիայից Ռուսաստան արգելվում է 2016-ի հունվարի 1-ից: Այսպիսով ցիտրուսային մրգերից բացի (նարինջ, մանդարիններ, ներառյալ տանջերիններ, սասումա, կլեմանտիններ և վիլկինգներ) ցուցակի մեջ մտել են մսեղիքներ և տնային հավերի և հնդկահավերի ենթամթերքներ, գլուխ սոխ, շալոտ-սոխ, ծաղկակաղամբ, բրոկոլի, վարունգ, կորնիշոններ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, ներառյալ` նեկտարիններ, սալոր, մամուխ, մորի և ելակ: Այդ փաստաթղթով աղի ներմուծումը Ռուսաստան ևս արգելվել է: