Բավ է պառակտվել
03-03-2016 14:14

«Ռոշեն»-ի ռուսական գործարանին մեղադրում են «կեղտոտ» բիզնեսի համար

«Ռոշեն» ընկերության՝ Լիպեցկում գտնվող գործարանում դատախազությունը հայտնաբերել է էկոլոգիական օրենսդրության խախտումներ: Լրատվամիջոցի հաղորդմամբ, արտադրամասերից մեկի շենքի վերանորոգումից հետո թափոններ են գոյացել ու մնացել, ինչը անթույլատրելի է ռուսական օրենսդրությամբ:

Դատախազությունը մանրամասնել է, որ «Շրջակա միջավայրի պահպանության մասին» օրենքը սահմանում է թափոնների կուտակման, հավաքման, տեղափոխման ընթացակարգերը, որպեսզի շրջակա միջավայրը չտուժի: «Արգելվում է թափոնների առկայությունը արտադրության տարածքում»,-նշում են լրատվամիջոցներն ու ավելացնում, որ խախտվել է օրենքի այս պահանջը: