Բավ է պառակտվել
13-10-2016 17:32

Գյումրիում ռուսական ռազմակայանի զինծառայող է դանակահարվել

Անցած գիշեր Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող է դանակահարվել:  Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից  հաստատեցին այս տեղեկությունը: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի վիրավոր զինծառայողը հաղորդում է տվել այն մասին, ինքը դանակահարվել է գիշերը, ժամը 03.00-ի սահմաններում, Շիրակացի փողոցի և Մարմարաշենի խճուղու խաչմերուկում անծանոթ անձանց հետ վիճաբանության ժամանակ: Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն: