Բավ է պառակտվել
17-01-2017 12:56

Ռուսական անձնագիրը հայտնվել է աշխարհի 50 ամենահզոր անձնագրերի ցանկում

Ռուսական անձնագիրը հայտնվել է 2017 թվականի ամենահզոր անձնագրերի ցուցակի 40-րդ տեղում. Այս մասին հաղորդում է Passport Index պորտալը, որն էլ հրապարակել էր տվյալ ցուցակը:
Այս ցուցակում հայտնված անձնագրերի հզորությունը գնահատվում է այն հանգամանքով, թե դրա տերը քանի երկիր կարող է այցելել առանց վիզայի: Ռուսաստանցիների պարագայում խոսքը գնում է 103 պետության մասին: 2016 թվականի համեմատ Ռուսաստանը պահպանել է իր դիրքը տարածաշրջանում:
Քառասուներորդ հորիզոնականը Ռուսաստանի հետ կիսում է Խաղաղ օվկիանոսում գտնվող Կիրիբատի հանրապետությունը: Հարևան հորիզոնականներում են հայտնվել Մոլդավիան, Թուրքիան և Կոլումբիան(39-րդ հորիզոնականը, և 104 պետություն առանց վիզայի), ինչպես նաև Մարշալյան կղզիները(41-րդ հորիզոնական և 102 երկիր):
Ցուցակը ղեկավարում է Գերմանիան, որի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել 157 պետություն: Երկրորդ հորիզոնականը կիսում են Շվեդիան ու Սինգապուրը: Այս անձնագրերի տերերը իրավունք ունեն առանց վիզա ստանալու այցելել 156 պետություն:
Առաջատար եռյակը եզրափակում են Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը: Նրանց համար վերոնշյալ ցուցիչը կազմում է 155 պետություն:
Չորորդ տեղը կիսում են Իտալիան, Նիդերլանդները, Բելգիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան և Ճապոնիան: Նրանց քաղաքացիները առանց թույլատվության կարող են այցելել 154 երկիր:
Մալայզիային, Իռլանդիային, Կանադային և Նոր Զելանդիային հատկացրել են 5-րդ հորիզոնականը, քանի որ այս երկրների քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել 153 պետություն:
2017 թվականին ամենից քիչ ազդեցիկ է ճանաչվել Աֆղանստանի անձնագիրը: 23 երկրի արդյունքով, այն զբաղեցրել է ցուցակի վերջին՝ 95-րդ հորիզոնականը:
2016 թվականի հունիսին հայնի դարձավ, որ Ռուսաստանի անձնագիրը իր գրավչությամբ հայտնվել է Henley & Partners խորհրդատվական ընկերության կազմած համաշխարհային վարկանշային ցուցակի 60-րդ հորիզոնականում: Այդ ժամանակ ևս առաջատար էր ճանաչվել Գերմանիայի անձնագիրը: