Բավ է պառակտվել
04-08-2015 09:11

ՀՀ-ում Ռուսական կայազորային ռազմական դատարանը քննելու է Պերմյակովի գործը

ՀՀ-ում ռուսական կայազորային դատարանը կքննարկի զինծառայող Վալերի Պերմայակովի գործը, որը մեղադրվում է դասալքության և զենք հափշտակելու մեջ, հայտնում է հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանի մամուլի ծառայության քարտուղար Ալյոնա Կատկալոն: Կատկալոյի տեղեկությունների համաձայն «Սպանություն» հոդվածը առանձնացված է առանձին գործով, և քննվելու է առանձին: «Ներկա պահին դատարանը ստացել է Պերմյակովի գործը, ում մեղադրանք է առաջադրվել «Դասալքություն», «Զենքի հափշտակում» և «Զենքի ապօրինի կրում» հոդվածներով»,- հայտնել է մամուլի քարտուղարը: 
Գործի քննման օրը դեռ չի նշանակվել:
Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան, հունվարի 12-ին սպանվել է 6 հոգանոց ընտանիք, վիրավորված վեց ամսեկան երեխան մահացել է հարձակումից մեկ շաբաթ անց: Հանցանքի մեջ մեղադրվում է ռուս, ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով ձեռբակալվել է և ընդունել է իր մեղքը: Քննությամբ զբաղվում էին ռուս իրավապահ մարմինները` հայ կոլեգաների հետ համագործակցությամբ: