17-09-2016 13:09

Լոռիում ողբերգական վթարի զոհերը ռուսական ռազմակայանի զինծառայողներ են

Լոռու մարզում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ողբերգական վթարին զոհ են գնացել ռուսական ռազմաբազայի զինծառայողներ:

Փրկարարներն անգամ վիրավորներին դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԻՆ ահազանգ էր ստացել, որ Լոռու մարզի Մ-6 ավտոճապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 35 PS 865 համարանիշի (վարորդ՝ 20-ամյա Ա. Բ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվելով հայտնվել հարակից դաշտում:

Վթարի հետևանքով զինծառայողներից երկուսը մահացել են, երկուսը՝ տեղափոխվել Սպիտակի հիվանդանոց: