Բավ է պառակտվել
31-03-2016 12:19

Ռուս գիտնականները հսկայական ստորգետնյա օվկիանոս են հայտնաբերել

Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի երկրաքիմիկոսները Երկրի մակերևույթից 410-660 կիլոմետր խորության վրա արքեյան դարաշրջանի(2.7 միլիարդ տարի հնության) ստորգետնյա օվկիանոս են հայտնաբերել, որի չափերը մի քանի անգամ գերազանցում են Համաշխարհային օվկիանոսինը:
Հսկայական ջրամբարը գտնվում է երկրակեղևի տակ: Այն ձևավորվել է հնագույն ժամանակներում` բարձր ճնշումների և ջերմաստիճանի (1530 աստիճան Ցելսիուս) ներքո: Այնսեղ ջուրը պարփակված է օգտակար հանածոների բյուրեղյա կառուցվածքում: Այս եզրակացություններին գիտնականները հանգել են լավային կարծրացած հոսքերի ուսումնասիրման արդյունքում: Հանքանյութերը հայտնաբերվել են Կանադայի տարածքում և իրենցից օլիվինով գրավված կոմատիտների հալվածքեր են ներկայացնում: Նմուշների վերլուծումը (ջուր և ցերիում պարունակող հարաբերական բաժինները)` հնագույն ժամանակներից գրեթե անփոփոխ մնացած, թույլ են տալիս գիտնականներին գնահատել Երկրի մակերեսի տակ գտնվող ջրի պաշարները:
Նախկինում գիտնականները կասկածում էին ստորգետնյա օվկիանոսի գոյության մասին, սակայն անցկացված ուսումնասիրությունը թույլ տվեց գնահատել դրա չափերը և այդպիսով հայտարարել երկրի ընդերքում գոյություն ունեցող հսկայական օվկիանոսի մասին: Ամենայն հավանականությամբ, ստորգետնյա ջրամբարն առաջացել է մոլորակի զարգացման վաղ փուլերում: