Բավ է պառակտվել
08-07-2016 13:53

Ռուսները Թուրքիա մեկնելը դեռ ռիսկային են համարում

Ռուսաստանյան զբոսաշրջային գործակալությունները, իրենց կատարած հաշվարկների վրա հիմնվելով, նշում են, որ Թուրքիայում հանգստանալ ցանկացողների թիվն այս տարի աննախադեպ ցածր է, ինչը մեծավմասամբ պայմանավորված է վերջին աղմկահարույց իրադարձություններով։
 Թուրքիայում իրենց հանգիստն անցկացնել ցանկացողներից ամեն քսաներորդն է պատրաստ գործակալության հետ պայմանագիր կնքել ու նախնական ամրագրումն իրականացնել, քանի որ ռուսաստանցիները Թուրքիա մեկնելը ռիսկային են համարում։ Նշվում է, որ վաճառքի առաջատարներն են մնում ռուսական հանգստավայրերը, չնայած ավելի բարձր գներին։
«Թուրքիայով հետաքրքրվողներ կան, բայց մարդիկ իրավիճակին վախով են վերաբերվում ու վստահ չեն, թե ինչքանով իրենց հանգիստն անվտանգ կլինի»,- ասել է «1001Тур» զբոսաշրջային գործակալությունների ցանցի մարքեթինգային բաժնի տնօրեն Մարիա Կոնաբեևան:
Նա մանրամասնել է, որ զբոսաշրջիկները սպասում են Թուրքիայից վերադարձած հանգստացողների արձագանքներին, որպեսզի կարողանան իրենց հանգիստը պլանավորել։
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Գորինի խոսքով՝ չարտերային փոխադրումների բացակայության պատճառով զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա հաշվարկվում է արդեն ոչ թե հազարներով, այլ հարյուրներով և որ այս տարի Թուրքիա են մեկնում 10 անգամ ավելի քիչ զբոսաշրջիկներ, քան անցյալ տարի։
Աղբյուրը նշում է, որ մի քանի այլ զբոսաշրջային գործակալություններում օպերատորները զբոսաշրջիկներին որպես այլընտրանք առաջարկել են Թուրքիայում ամրագրված արձակուրդը փոխարինել այլ երկրներով, որոնք հանգստացողների համար գնալով ավելի պահանջված նպատակ են դառնում։
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ափսոսանք է հայտնել և ներողություն է խնդրել ՌԴ իշխանություններից անցած աշնանը թուրքական օդուժի կողմից կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար: Դրանից հետո սկսվել է երկու երկրների հարաբերությունների աստիճանական վերականգնումը։