19-01-2016 16:54

Ռուս դիպուկահարները Հայաստանի լեռներում վարժանքի են մասնակցում

Դիպուկահարների հատուկ վարժանքը սկսվել է Հայաստանում տեղակայված ՀՌՕ ռուսական ռազմակայանի «Կամխուդ» հրաձգարանում, հայտնում է ՀՌՕ շտաբը: «Վարժանքների ընթացքում բարդ պայմաններում դիպուկահարները կիրառելու են «Ռատնիկ» ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքը: Պարապմունքների մեծ մասը կանցկացվի գիշերային ժամերին` գիշերային տեսողության սարքերի օգտագործմամբ: Երիտասարդ դիպուկահարների նախապատրաստման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվելու է զույգով մարտ վարելիս հատուկ մարտավարական և կրակային ուսուցմանը», — ասվում է հաղորդագրության մեջ: Վարժանքներին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող: Ուսուցումն անցկացվելու է մեկ ամիս` ծովի մակերևույթից ավելի քան 1.6 հազար մետր բարձրության վրա` օդի — 20 աստիճան ու քամու մինչև 15մ/վ արագության պայմաններում: Դիպուկահարների զույգերի ուսուցումն ավարտվելու է Անդրկովկասում զինծառայողների միջև անծանոթ տեղանքում մրցումների տեսքով` 3 կմ սպրինտով դահուկներով զենքից կրակոցների արձակելով: