Բավ է պառակտվել
22-12-2015 12:20

Ռուսական սրճարաններն ու ռեստորանները Նոր տարուց կմնան առանց ալկոհոլի

Ռուսական սրճարաններն ու ռեստորանները Նոր տարուն կարող է մնան առանց ալկոհոլի: Դա պայմանավորված է ալկոհոլի շրջանառության վերահսկողության նոր ավտոմատացված համակարգի ներդրումով` Միասնական պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգ (ոգելից արտադրանքի արտադրության և շրջանառության ծավալի պետական վերահսկողության Միասնական պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգ - խմբ.): Նշում է, որ մեկ – երկու շաբաթ անց հաստատությունները կկանգնեն ընտրության առջև` դադարեցնել ալկոհոլի վաճառքը կամ լիցենզիան կորցնելու ռիսկի գնան: Ռեստորանների և սրճարանների սեփականատերերը հույս էին հայտնել, որ նոր պահանջը նրանց վրա կազդի առնվազն հուլիսի 1-ից, երբ համակարգին կմիանար ամբողջ մանրածախ առևտուրը: Ալկոհոլի շուկայի կարգավորման պետական օրենքը նախատեսում է, որ Միասնական պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգ պետք սկսի կիրառվել մեծածախ ոլորտում հունվարի 1-ից, իսկ մանրածախում` 2016 թ. հուլիսի 1-ից: