Բավ է պառակտվել
04-07-2016 15:07

Հայաստանում ռուս օդաչուները սկսել են տակտիկական վարժանքների նախապատրաստությունը

Հայաստանում տեղակայված՝ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի էրեբունիի ավիաբազայի կործանիչների եւ բանակային ավիացիայի ռուս օդաչուները սկսել են լայնածավալ տակտիկական վարժանքների ինտենսիվ գործնական նախապատրաստությունը։ Վարժանքներն ընթանալու են հուլիսի կեսին «Կամխուդ» եւ «Ալագյազ» հրաձգարաններում։

Ինչպես տեղեկանում ենք  Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ՄիԳ–29 կործանիչների, հարվածային Մի–24Պ ուղղաթիռների, եւ Մի–8ՄՏ գրոհիչ ուղղաթիռների օդաչուները ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում նվազագույն եւ առավելագույն թույլատրելի բարձրությունների վրա, մշակում են օդային մարտի եւ ցամաքային օբյեկտները գրոհելու առաջադրանքները։ Թռիչքներն իրականացվում են օղակներով, զույգերով եւ առանձին գիշերային եւ ցերեկային ժամերին բարձր լեռնային «էքստրեմալ» պայմաններում։