Բավ է պառակտվել
29-12-2015 12:35

Հայաստանի ռուսական ռազմակայանը տոնում է իր ստեղծման 74-րդ տարեդարձը

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիսավոր միջոցառումներին մասնակցել են զորախմբի հրամանատարությունը, Ռուսաստանի և Հայաստանի ուժային կառույցների և դիվանագիտական կորպուսի, Գյումրի քաղաքի վարչակազմի, վետերանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները: Հանդիսականների առջև համերգային ծրագրով ելույթ են ունեցել զորամասի և Գյումրիում ՌԴ պաշտպանության նախարարության միջնակարգ դպրոցի գեղարվեստական ու ստեղծագործական կոլեկտիվները: Ռազմահայրենասիրական ակումբը և հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հանդես են եկել ձեռնամարտի նոր ցուցադրական ծրագրով:
Տոնական միջոցառումն ավարտին հյուրերին մատուցվել է զինվորական շիլա, ինչպես նաև ցուցադրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, նոր հանդերձանքի և հետախուզության ու կապի համալիրների ժամանակակից նմուշներ: