Բավ է պառակտվել
11-02-2015 16:49

Գառնու տաճարին գրած ռուսաստանցու դեմ հայց է ներկայացվել

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` հանցագործությամբ պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի մարզային վարչության Աբովյանի բաժին: Ծառայության մամուլի բաժնից հայտնում են, թե ՌԴ քաղաքացի Մաքիսմ Նիկիտենկոն 2014 թ. սեպտեմբերի 24-ին նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակություն  հանդիսացող «Գառնի» տաճարի հարավային պատին, որի հետեւանքով հուշարձանին վնաս էր պատճառվել: Նիկիտենկոյի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների եւ քաղաքացիների կողմից: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագիտական հանձնաժողովի կողմից 26.09.2014 թ. կազմված ակտով պատճառված վնասի չափը կազմել է 839.390 ՀՀ դրամ, ինչը հիմնավորվել է նաեւ նախաքննական մարմնի կողմից նշանակված դատամշակութաբանական եւ դատանյութագիտական համալիր փորձաքննության համապատասխան եզրակացությամբ, քր. գործով ձեռք բերված այլ ապացույցներով: Նախաքննական մարմնի կողմից, քր. գործով ՊՈԱԿ-ը ճանաչվել է որպես տուժող: ՊՈԱԿ-ի եւ «Մ.Լամբարյան» ՍՊ ընկերության միջեւ կնքված աշխատանքների կատարման թիվ 1 պայմանագրի համաձայն, հուշարձանի վրա կատարված գրառումը մաքրվել է դեպքին հաջորդող օրերին /սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը/: ՊՈԱԿ-ը իր միջոցների հաշվին 839. 390 ՀՀ դրամ է վճարել նշված ընկերությանը: