Բավ է պառակտվել
02-11-2016 17:06

Ռուսաստանցուն չեն թույլատրել թռչել «Վնուկովոից» Երևան` հոր թաղմանը մասնակցելու

Ուղևորին, ով մտադրվել էր «Վնուկովո» օդանավակայանից թռչել Երևան` հոր թաղմանը մասնակցելու, թույլ չեն տվել երկրից հեռանալ դատական կարգադրիչների պարտքերի պատճառով: Այս մասին հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացին տոմսը ձեռքին և ավիացիոն անվտանգության ստուգումն անցնելուց հետո փորձել է անցնել «Վնուկովո» օդանավակայանի սահմանային հսկողությունը»,- հայտնել է աղբյուրը:

«Հետո երիտասարդը, ըստ երևույթին, որոշել է չհրաժարվել դեպի Երևան թռչելու փորձերից - նա փորձել է մուտք գործել միջազգային թռիչքների ստերիլ գոտի, որտեղ նրան ձերբակալել է օդանավակայանի սահմանապահ ջոկատը», - ասել է աշխատակցուհին:

Դրանից հետո, նա տուգանվել է վարչական իրավախախտման համար, սակայն մինչև երիտասարդը չմարի պարտքը, համապատասխանաբար, չի կարողանա հեռանալ Ռուսաստանից:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Վնուկովո» օդանավակայանում սահմանային հսկողության ջոկատի սպաների հրաժարվել են ուղևորին թույլ տալ հատել պետական սահմանի անցակետը, ով պատրաստվում էր թռչել Երևան` մասնակցելու հոր թաղմանը: