Բավ է պառակտվել
07-04-2016 12:28

Ռուսաստանցիները 2016-ին հանգստանալու համար Թուրքիա ու Եգիպտոս չեն մեկնի

Թուրքիան ու Եգիպտոսը 2016-ին էլ փակ կմնան ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնել է Զբոսաշրջության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ռոման Սկորին: «Թուրքիան հաստատ բաց չի լինելու այս տարի: Իսկ Եգիպտոսում կատարված վերջին իրադարձությունները ցույց տվեցն, որ Եգիպտոսն էլ ամենայն հավանականությամբ բաց չի լինի»,- ասել է նա: Նրա խոսքով, Եգիպտոսի ուղղությամբ թռիչքների անվտանգությունը միայն ռուսական կողմին չէ, որ հուզում է: «Օրինակ Մեծ Բրիտանիան ու մի շարք եվրոպական երկրներ նույնպես դեռ չեն շտապում վերսկսել ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ: Անվտանգությունը գլխավոր խնդիրն է»,- նշել է Սկորին:՝