Բավ է պառակտվել
18-03-2016 08:53

Ռուսները կարող են 1 տարվա ընթացքում առանց մուտքի առտոնագրի այցելել Մակեդոնիան

Մակեդոնիայի կառավարությունը Ռուսաստանի քաղաքացիներին 2016 թ մարտի 16-ից  մինչև 2017 թ.  մարտի 15-ը առանց  առանց որևէ լրացուցիչ պայմանների և վիզայի երկիր մուտք գործելու իրավունք  է տրամադրել: «Նշված ժամանակաշրջանում Մակեդոնիա կարճաժամկետ մուտքի (մինչև 90 օր) համար Ռուսաստանի քաղաքացիներից   չի պահանջվում Մակեդոնիայի սահմանին ներկայացնել վիզաներ, տուրիստական վաուչերներ, հրավերները կամ երաշխիքային նամակներ: Բավական է արտասահմանյան  վավեր անձնագրի առկայությունը, ապահովագրություն  է երկրում մնալու համար անհրաժեշտ գումար», - ասված է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այդ որոշումը չի անտեսում Ռուսաստանի քաղաքացիների կողմից համապատասխան մուտքի վիզաներ ձեռք բերելու անհրաժեշտությունը , այդ թվում, Մակեդոնիայի  տարածքում աշխատանքային և բիզնես գործունեություն իրականացնելու մտադրություն ունեցող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին: