Բավ է պառակտվել
29-12-2014 13:38

Ռուսները Պուտինին ճանաչել են Տարվա մարդ

«Լեւանդա-ցենտր» հարցման տվյալներով՝ ռուսների 57%-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում են Տարվա մարդ: Պետության ղեկավարը վարկանիշը գլխավորում է 1999թ.-ից, նշում է պարբերականը: Եռյակում հայտնվել են նաեւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (9%) եւ արտգործանխարար Սերգեյ Լավրովը (8%): Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնվել է վարկանիշի 4-րդ հորիզոնականում: Հնգյակը եզրափակել է Ռուսաստանի ժողովրդավարական-ազատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (3%), հաղորդում է «Իզվեստիան»: Ավելի վաղ, Պուտինը տարվա մարդ էր հռչակվել նաեւ «Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցման արդյունքներով: Նրա թեկնածությունը սատարել են հարցվածների 68%-ը: Բացի այդ, Ռուսաստանի նախագահը France-Presse ֆրանսիական ազդեցիկ տեղեկատվական գործակալության վարկածով գլխավորել է տարվա ազդեցիկ մարդկանց վարկանիշը: Պուտինն ամենաազդեցիկ մարդն է ճանաչվել նաեւ Forbes-ի կողմից, իսկ Time-ի հարցման արդյունքներով հայտնվել է 3-րդ տեղում: Ռուս առաջնորդին հետեւում են թողել Էբոլա տենդի դեմ պայքարողները եւ ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի ցուցարարները: