Բավ է պառակտվել
09-04-2016 13:24

Ռուսաստանցիների ամենաբարեկամ երկրների շարքում Հայաստանը չկա

Ռուսաստանցիները նշել են Ռուսաստանին ամենաբարեկամ երկրների եռյակը՝ Բելառուս (68 տոկոս), Չինաստան (56 տոկոս) և Ղազախստան (50 տոկոս): Այս երկրները առաջին եռյակում են 2014-ի ապրիլից, հայտնել է «Հասարակական կարծիք» հիմնադրամը:

Ապրիլին 1500 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով, Ռուսաստանին բարեկամ երկրների ցանկում են նաեւ Հնդկաստանը (26 տոկոս), Կուբան (15 տոկոս), Բրազիլիան (10 տոկոս), Վենեսուեալան (9 տոկոս), Ճապոնիան (8 տոկոս), Գերմանիան (8 տոկոս), Իրանը եւ Իսրայելը (7-ական տոկոս), Ֆրանսիան (6 տոկոս), Իտալիան (4 տոկոս): Միաժամանակ, Թուրքիան, Ուկրաինան և ԱՄՆ-ը բարեկամ երկիր է անվանել հարցման մասնակիցների 1 տոկոսը, մինչդեռ դրանից մեկ տարի առաջ Թուրքիան ընկալվում էր որպես բարեկամ երկիր (20 տոկոս):

Այդ երեք երկրները գլխավորել են Ռուսաստանին ամենա ոչ բարեկամ երկրների ցանկը: Ուկրաինա (71 տոկոս), ԱՄՆ (69 տոկոս) եւ Թուրքիա (63 տոկոս): Միաժամանակ, Թուրքիայի հետ հարաբերություններն ամենավատն են գնահատվել 2015-ի ապրիլին (3 տոկոս):

Հարցին, թե որ երկրի հետ համագոծակցությունն է հիմա ամենենակարեւորը Ռուսաստանի տնտեսության համար, հարցման մասնակիցները կրկին նշել են Չինաստանը (49 տոկոս), Բելառուսը (35 տոկոս) եւ Ղազախստանը (23 տոկոս): Այնուհետեւ գալիս են Գերմանիան (22 տոկոս), Հնդկաստանը (16 տոկոս), Ճապոնիան (14 տոկոս), ԱՄՆ-ը (12 տոկոս), Ֆրանսիան (9 տոկոս), Ուկրաինան, Իտալիան եւ Բրազիլաին (5-ական տոկոս): Թուրքիան, որի հետ տնտեսական հարաբերությունների կարեւորության մասին նշում էր հացրվածների 18 տոկոսը, այսօր նշում է միայն 4 տոկոսը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որ երկիր կցանկանայիք այցելել, ռուսաստանցիներն առաջին հերթին ընտրել են Ֆրանսիան եւ Իտալիան (34-ական տոկոս): Գերմանիա ցանկանում է այցելել հարցվածների 26 տոկոս, Հնդկաստան՝ 24 տոկոսը, Ճապոնիա՝ 23 տոկոսը, Չինաստան՝ 22 տոկոսը:Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (18 տոկոս), Իսրայելը (16 տոկոս), Կուբան (15 տոկոս), Բելառուսը (14 տոկոս), Մեծ Բրիտանիան (13 տոկոս), ԱՄՆ (12 տոկոս): Ուկրաինա եւ Ղազախստան այցելելու ցանկություն ունեցողները կազմում են հարցվածների համապատասխանաբար 2 և 5 տոկոսը: