06-07-2016 14:35

Ռուսները հագուստ գնելիս սկսել են խնայել

Եվրոյի և դոլարի, իսկ դրանց հետ նաև ապրանքների գների տատանումները ռուսներին ստիպել են առավել պատասխանատվությամբ մոտենալ գնումներին` կրճատել ծախսերը, փնտրել հատուկ ակցիաներ և զեղչեր, փոխել սիրած ապրանքանիշները առավել մատչելի տարբերակով: Կատեգորիաերի թվում, որ ռուսները սկսել են խնայել հայտնվել են հագուստն ու կոշկեղենը: Գրեթե յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի սկսել է խնայել հագուստի վրա: Շատ հաճախ, ռուսները սկսել են պարզապես հրաժարվել գնումներից` 2016 թ առաջին եռամսյակում հարցվածների 45% -ը պատասխանել է, որ նրանք  հագուստ գնել են  վերջին վեց ամիսների ընթացքում առնվազն մեկ անգամ: Կոշիկների վրա խնայողությունն ավելի ուժեղ է ազդել: Ընդ որում, գնումների  հաճախականությունը նվազեցմանը զուգահեռ, կրճատվել է նաև գնվող հագուստի միավորների քանակը: Զգալիորեն ավելի շատ կանայք են սկսել գումար խնայել հագուստի վրա` նրանք վերանայել են իրենց զգեստապահարանը, մայրերը հրաժարվել են գնումներից հօգուտ երեխաների, ոմանք նույնիսկ սկսել են իրենք կարել: Սակայն, նոր հագուստից հրաժարվելուց զատ, ռուսները անցում են կատարել դեպի հագուստի առավել էժան ապրանքանիշերը և փոխել են գնումների վայրը: