Բավ է պառակտվել
24-05-2016 07:36

Ռուսները Թուրքիայում ինտենսիվորեն վաճառում են իրենց անշարժ գույքը

Սիրիայում ռուսական օդանավը թուրքական զինուժի կողմից խոցվելուց հետո Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ վաճառում են Թուրքիայում ձեռք բերած անշարժ գույքը։ Նրանք Բոդրում հանգստավայրում գտնվող բազմաթիվ առանձնատներ ու բնակարանները ինքնարժեքից ցածր գներով վաճառքի են հանել:

Նշվում է, որ բազմաթիվ ռուսներ, տեսնելով, որ չեն կարողանում նույնիսկ շուկայականից ցածր գնով վաճառել, սկսել են երկարաժամկետ վարձակալությամբ հանձնել իրենց տները, քանի որ այլեւս չեն նախատեսում հանգստանալ Թուրքիայում։