Բավ է պառակտվել
18-11-2014 18:52

Ռուսաստանցիներին թույլատրվել է զենք կրել

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել զենք կրելու մասին ՌԴ-ի օրենքում փոփոխությունների նախագծին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այդ կերպ անհրաժեշտ փաստաթղթերն ունեցող Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրվել է ինքնապաշտպանության նպատակով զենք կրել:
Նախկինում ռուսաստանցիները զենք կրելու թույլտվություն ունեին միայն որսի, մարզական միջոցառումների անցկացման, մարզական հրաձգությունների ժամանակ:
Որոշ զինատեսակների դեպքում, սակայն, նրանք ստիպված կլինեն կրել հայրենական արտադրության զենքեր: