Բավ է պառակտվել
17-09-2016 12:00

Ռուսաստանն արգելել է մրգերի և բանջարեղենի ներկրումը Եգիպտոսից

«Ռոսսելխոզնադզորը» կդադարեցնի մրգաբանջարեղենային արտադրանքի մատակարարումը Եգիպտոսից: Արգելքը կգործարկվի սեպտեմբերի 22-ից:

«Ռոսսելխոզնադզորի» փոխղեկավարի խոսքով` այս տարի մի քանի անգամ եգիպտական արտադրանքի մեջ կարանտինային մարմիններ են հայտնաբերվել: Ժամանակավոր սահմանափակումը կգործի մինչև ռուս-եգիպտական հանդիպումը փորձագետների մակարդակով: Արգելքված ապրանքների շարքում ընդգրկվել են մասնավորապես ցիտրուսները, կարտոֆիլը և լոլիկը:

Օգոստոսի 19-ին «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարը հայտարարել էր, որ խոզերի աֆրիկյան ժանտախտը, որը հայտնաբերվել էր Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում, առաջիկայում կարող է լայն տարածում գտնել նաև Եվրոպայում: