24-09-2016 11:28

Ռուսաստանն առաջին անգամ Պակիստանում զորավարժություններ կանցկացնի

Պակիստանի զինված ուժերի Չերատ զորավարժարանում, որը մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա է գտնվում, մեկնարկում են «Բարեկամություն-2016» տակտիկական համատեղ զորավարժությունները:
Ինչպես հայտնում Է ՌԴ ՊՆ-ն, Ռուսաստանի և Պակիստանի համատեղ զորավարժություններ անցկացվում են առաջին անգամ: Նշվում է, որ դրանք ուղղված են երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:
Ռուսական կողմից զորավարժություններին մասնակցելու է 70 զինծառայող: Զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 24-ին, կավարտվեն հոկտեմբերի 10-ին: