Բավ է պառակտվել
25-03-2016 09:34

Ռուսաստանյան ավիաընկերությունները վերականգնում են դեպի Թուրքիա չվերթները

Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացումից հետո առաջին անգամ ռոսավիացիան թույլատրել է կազմակերպել ուղևորների կանոնավոր չվերթները դեպի Թուրքիա: Չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը, որը ամառային սեզոնի բացմանն ընդառաջ կարող է սկսել չվերթներ դեպի թուրքական Անթալիա քաղաք:
Ռոսավիացիայի հրամանգրի համաձայն` Միջերկրական ծովափնյա քաղաքներ կանոնավոր չվերթներ կարող են իրականացվել Դոնի Ռոստովից, Կազանից և Նիժնի Նովգորոդից շաբաթվա մեջ յոթ անգամ:
Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև օդային փոխադրումները դադարեցվել էին 2015 թվականի դեկտեմբերի 1-ից: Արգելքը դրվել էր Ռուսաստանի կողմից` Թուրքիայի տարածքում ռուսական Су-24 ռմբակոծչի խոցումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման արդյունքում որպես Թուրքիայի վրա ազդելու համար կիրառվող հատուկ տնտեսական պատժամիջոց: