Բավ է պառակտվել
16-11-2016 14:10

Ռուսաստանը դուրս է գալիս Հաագայի միջազգային քրեական դատարանից

Ռուսաստանը դուրս է գալիս Հաագայի միջազգային քրեական դատարանի մասին պայմանագրից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրաման է ստորագրել։

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին հայտնել ՄՔԴ Հռոմի կարգավիճակի անդամ չլինելու ՌԴ մտադրության մասին։

ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ «Միջազգային քրեական դատարանը չի արդարացրել նրա վրա դրված հույսերը եւ արդարադատության իսկապես անկախ, հեղինակավոր մարմին չի դարձել։ Նրա աշխատանքն անարդյունավետ է եւ միակողմանի»,– ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունից նշել են, որ հատկանշական է այն փաստը, որ 14 տարում ՄՔԴ–ն ընդամենը 4 վճիռ է կայացրել եւ դրա համար միլիարդավոր դոլարներ ծախսել:

ՌԴ ԱԳՆ–ն Հաագայի միջազգային դատարանին մեղադրել է 2008-ի օգոստոսի դեպքերին կողմնակալ գնահատականներ տալու մեջ, երբ, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ–ն, Վրաստանը հարձակվեց խաղաղ Ցխինվալի վրա։