Բավ է պառակտվել
08-12-2015 11:29

Ռուսաստանն ուղղաթիռներով համալրել է Հայաստանի իր ռազմակայանը

Յոթ ժամանակակից Մի-24Պ ուղղաթիռներ և տրանսպորտային Մի-8ՄՏ-ներ են հասցվել Հայաստանի հարավային ռազմական օկրուգի Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմակայան, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։ «Մինչև ընթացիկ տարեվերջ ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակ կհասցվի։ Ուղղաթիռները տեղադրվել են ռուսական ավիացիոն միավորման հարմարեցված կայանատեղերում` ՄիԳ-29 կործանիչների կողքին։ Ավիացիոն միջոցների հավաքումը կիրականացվի մեկ ամսվա ընթացքում, ինչից հետո օդաչուները կսկսեն պլանային չվերթերը», – ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ ՊՆ–ի տվյալներով` Երևանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիակայանը ձևավորվել է 1995 թվականին: 1998 թվականի նոյեմբերին ՌԴ-ից ավիակայան են տեղափոխվել ՄիԳ-29 կործանիչները։ 2001 թվականի հուլիսին Էրեբունիում տեղակայված մասերից ստեղծվել է ավիակայան, որը դարձել է Գյումրիում տեղակայված 102 ռազմակայանի օդային բաղադրիչը։