Բավ է պառակտվել
01-09-2016 09:42

Ռուսաստանը չեղարկել է ուսման համար Թուրքիա մեկնելու սահմանափակումները

Ռուսական խոցված «Սու 24» օդանավի միջադեպից հետո ռուսաստանցի ուսանողների համար գործող սահմանափակումները ՝ Թուրքիա ուսման մեկնելու վերաբերյալ, չեղարկվել են: Այս մասին հայտնել է Կրթության ու գիտության նախարարության միջազգային դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Տոյվոնենը:

«Մենք պարզապես որոշ ժամանակով սահմանափակել էինք մեր ուսանողների մեկնելը Թուրքիա, քանի որ չէինք կարող երաշխավորել նրանց անվտանգությունը»,-ասել է Տոյվոնենը:

Այն հարցին արդյոք հիմա այդ սահմանափակումը չեղարկված է, նա պատասխանել է.

«Զբոսաշրջիկների համար արդեն բացվել են չարտերները: Դրա համար էլ սահմանափակումներ չկան»

«Բայց դուք գիտեք, որ հիմա էլ այնտեղ դեռ պարբերաբար տարբեր դժբախտ պատահարներ են ունենում: Դրա համար էլ մենք պետք է առաջին հերթին մտածենք մեր ուսանողների անվտանգության մասին»- հավելել է նա: