Բավ է պառակտվել
08-02-2017 14:45

Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ Լապշինին պաշտպանելու համար

Ռուսաստանը շարունակում է ձեռնարկել Բելոռուսի կողմից Ադրբեջանին արտահանձված բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանն ուղղված բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարդուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Լապշինը ունի մի քանի քաղաքացիություն, այդ թվում նաև ռուսական, ինչի համար էլ Մոսկվայի համար նա Ռուսաստանի քաղաքացի է համարվում:
« Օրենքի շրջանակներում շարունակում ենք փորձել պաշտպանել նրա իրավունքները: Դա բանակցություններ չէ, բայց բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը, որոնք ուղղված են նրա շահերի պաշտպանությանը, կատարվում են»,- ընդգծել է Պեսկովը:
Լապշինը, ով ունի Ռուսաստանի, Ուկրայինայի և Իսրայելի քաղաքացիություններ, երեքշաբթի օրը Մինսկից հատուկ չվերթով հասցվել էր Բաքու, և փոխանցվել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբեր ամսին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով: Ադրբեջանական իշխանությունները բլոգերին մեղադրում են առանց Ադրբեջանի ղեկավարության հետ խորհրդակցելու Լեռնային Ղարաբաղ այցելության համար: