Բավ է պառակտվել
30-09-2016 14:42

Ռուսաստանը կօգնի Հայաստանին մանկական մահացության դեմ պայքարում

Հինգշաբթի Հայաստանում ՌԴ արտակարգ և լիավոր դեսպան Իվան Վոլինկինը և UNISEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը համաձայնագիր են ստորագրել Հայաստանում հետծննդյան ծառայությունները բարելավելու առաջին ծրագրի շրջանակում:

Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որն ունի 600 հազար դոլար բյուջե, նախատեսված է 2017-2019 թթ.-ին:

«Ծրագրի գլխավոր նպատակն է` ծառայությունների որակի բարձրացման միջցով մանկական մահացության մակարդակի կրճատումը: Այն բաղկացած է մի քանի տարրերից, որոնցից առաջինը շուրջ 30 վերակենդանացման հետծննդյան բաժանմունքների ստեղծումն է, որոնք ամբողջությամբ կբավարարեն Հայաստանի կարիքներին», - ասել է Վոլինկինը:

Նրա խոսքով, ծրագրի շրջանակում հայ մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալ ռուսական բժշկական կենտրոնների նոր մոտեցումներին և տեխնոլոհիաներին: Նախատեսվում է նաև ռուս մասնագետների այց Հայաստան` փորձի փոխանակման նպատակով:

«Մյուս բաղադրիչը կլինի բուժանձնակազմի որակավորման բարձրացումը, ուսումնական ծրագրերի մշակում, վերապատրաստման կուրսերի կազմակերպում, որոնց կմասնակցեն Հայաստանի 30 ծննդատների 400 բուժաշխատող», - ասել է Վոլինկինը:

Նա հայտնեց, որ ուշադրություն է դարձվելու նաև ընտանիքների ուսուցմանը և ծնողների համար տեղեկատվական նյութերի մշակմանը, ինչպես նաև հղիների և նորածինների համար բժշկական ծառայությունների հասանելության ապահովումը:

«Նախատեսվում է ծնողների համար ստեղծել երեխաների խնամքի ուսման կենտրոններ», - ասել է Վոլինկինը:

Ռադոչայն իր հերթին նշել է, որ չնայած Հայաստանը մեծ հաջողությունների է հասել մանկական մահացության մակարդակի իջեցման հարցում, սակայն այս ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա անելու:

«Ծրագրի շրջանակում Հայաստանին կտրամադրվի սարքավորում, նորածիններին տնայցի կազմակերպման հարցում աջակցություն կցուցաբերվի ՀՀ առողջապահության նախարարությանը», - ասել է Ռադոչայը:

Հայաստանում 2015 թ.-ին մանկական մահացությունը կազմել է 7,8 պրոմիլե: ՀՀ ԱՆ տվյալներով, 1990 թ.-ին այդ ցուցանիշը կազմում էր 18,9 պրոմիլե, իսկ 2014 թ.-ին նվազել է 57 տոկոսով` կազմելով 8,7 պրոմիլե: