18-11-2015 12:19

Հրապարակվել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառի նախնական վարկածը

Ռուսաստանում` Տուլայի մոտ, հայաստանյան ավտոբուսի վթարի հիմնական վարկածն այն է, որ վարորդը` 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, գերազանցել է արագությունը: Ըստ ՌԴ-ի ոստիկանության` Մոսկվա - Երևան երթուղու ավտոբուսի վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը: Նախնական տվյալներով` վարորդը զգալիորեն գերազանցել է արագույթունը ճանապարհի այն հատվածում, որտեղ առավելագույն թույլատրելի արագությունը սահմանված է 70 կմ/ժ: Ըստ քննիչների` վթարի պահին ավտոբուսի արագությունը կազմել է 117 կմ/ժ: Հայտնի է դարձել նաև, որ վթարից մի քանի ժամ առաջ ավտոբուսը դուրս է եկել նորոգումից և գտնվել է սարքին վիճակում: Տուլայի շրջանի դատախազ Ալեքսանդր Կոզլովը հայտնել է, որ այս վարկածով էլ գործը փոխանցվել է ՌԴ-ի քննչական վարչություն: Հոկտեմբերի 3-ի գիշերը Մոսկվա - Երևան Higer ավտոբուսը Տուլայի շրջանում М-4 Դոն մայրուղու 221 հատվածում վթարվել էր: Ավտոբուսի 59 ուղևորներից 9-ը զոհվել էր, 30-ը՝ տուժել: