Բավ է պառակտվել
26-01-2016 10:13

Ռուսաստանը և Իրանը պարզեցնում են վիզա ստանալու ընթացակարգերը

Ռուսաստանի և Իրանի միջև երկու երկրների քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների պայմանների հեշտացման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի փետրվարի 6-ից, հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը: Միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. նոյեմբերի 23-ին Թեհրանում` ռուս-իրանական բանակցությունների արդյունքների հիման վրա` երկու երկրների նախագահների ներկայությամբ: «Փաստաթղթի նպատակն է հեշտացնել փոխադարձ հիմքով երկու երկրների քաղաքացիների ուղևորությունների իրականացման պայմանները: Նախատեսված է ռուսական և իրանական վիզաների ստացման հեշտացված կարգ գործնական շրջանների համար, այն անձանց համար, ովքեր մասնակցում են գիտական, մշակութային և ստեղծագործական գործունեությանը, դասախոսների, զբոսաշրջիկների և այլ կարգի մարդկանց համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում: Տվյալ համաձայնագիրը կծառայի ռուս-իրանական հարաբերությունների հետագա ամրապնդմանը` փոխադարձ համագործակցության բոլոր ուղղություններում, նշել են նախարարությունում: