Բավ է պառակտվել
12-05-2016 09:19

Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել

Սիրիայում զոհվել է ռուս զինծառայող Անտոն Երիգինը: Այս մասին հայտնում է Սիրիայում «Հմեյմին» ռուսական ռազմակայանի ներկայացուցչը:
Հաղորդվում է, որ զինծառայողը վիրավորվել է ահաբեկիչների իրականացրած ռմբակոծության հետևանքով Հոմս նահանգում, որտեղ նա ուղեկցելիս է եղել հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մեքենաները: «Վիրավոր զինծառայողին օպերատիվ կերպով հասցրել են հիվանդանոց, որտեղ ռուսաստանցի ռազմական բժիշկները երկու օր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել», - ասել է գործակալության աղբյուրը: