Բավ է պառակտվել
19-11-2015 10:24

Ռուսաստանի հատուկ ծառայություններն ԻՊ-ին միանալ փորձող ադրբեջանցու են ձերբակալել

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության Իվանովոյի մարզային բաժինը տեղեկություն է տարածել, որ ձերբակալել է երկու երիտասարդների, որոնք մտադիր էին մեկնել Սիրիա՝ միանալու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: 
Նրանցից մեկն ադրբեջանցի ուսանող է՝ քաղաքային քոլեջից: 
Նա կրոնական- ծայրահեղական հայացքներ ունի և պլանավորել է մեկնել Սիրիայի տարածք՝ անդամակցելու անօրինական զինյալ խմբավորումների:

Իր հայացքները կիսող անձանցից բաղկացած շրջապատի հետ շփվել է «ВКонтакте» սոցցանցի միջոցով: Բազմիցս նամակագրության մեջ քննարկել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, բախումները ու մոջահեդների կողմից այդ տարածքի զավթման հարցը: Նա դրական է արտահայտվել «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական ցանցի մասին:
Սիրիա մեկնելու իր պլանների մասին նա ընկերոջն առաջին անգամ գրել է 2015 թվականի ապրիլին։ 
Այդ միտքը դուր է եկել ընկերոջը, որն սկսել է իսլամի ու Սիրիայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների մասին նյութեր կարդալ համացանցում: 
Մեկ այլ՝ նախկին ուղղափառ տղայի, որն իսլամ է ընդունել, ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նա փորձում էր մեկնել Քաթար, որտեղից էլ մտադիր էր տեղափոխվել Սիրիայի տարածք։