Բավ է պառակտվել
03-05-2016 11:20

Ռուս սահմանապահները կմասնակցեն մայիսի 9-ի շքերթին

ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության զինծառայողները Հաղթանակի օրվա կապակցությամբ շքերթի փորձ են անցկացրել, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ հանդիսավոր արարողությանը կմասնակցի Գյումրիի կայազորի ավելի քան 200 զինծառայող, որոնց թվում՝ ռուսական ռազմաբազայի, Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ վարչության, Հայաստանի ռազմաօդային ուժերի և հակաօդային ուժերի զինծառայողները: