Բավ է պառակտվել
27-04-2015 13:46

ՌԴ սահմանապահները բռնել են հայ-իրանական սահմանը խախտողին

Հայաստանում Ռուսաստանի Սահմանապահ զորքերի աշխատակիցները նախորդ կիրակի հայ-իրանական սահմանին արտառոց խախտող են հայտնաբերել: Այդ մասին հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Ապրիլի 25-ին՝ առավոտյան 10-ի սահմաններում, տեղի բնակչից տեղեկություն է ստացվել այն մասին, որ ինչ-որ անհայտ անձ Իրանի կողմից փորձում է ապօրինի կերպով հատել Արաքս գետը: Մի քանի րոպեից սահմանապահների խումբը հայտնաբերեց և բերման ենթարկեց սահմանը խախտողին: Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը ներկայացավ որպես Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1992 թվականին ծնված զինծառայող: Պետական սահմանը ապօրինի կերպով հատելու պատճառը նա բացատրեց զինակիցների հետ եղած տարաձայնություններով, որոնք առաջացել էին կրոնական հողի վրա: Ձերբակալվածի խոսքով՝ նա քրիստոնյա է: Ներկայումս խախտողը փոխանցվել է ՀՀ Անվտանգության ծառայությանը իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար: Պետական սահմանը հսկելու մեջ օգնություն ցուցաբերած բնակիչը կխրախուսվի ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կողմից: