Բավ է պառակտվել
23-01-2015 09:08

Ռուս պատգամավորները ծաղիկներ են դրել են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մոտ

Ռուս պատգամավորները ծաղիկներ են դրել են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մոտ, ինչպես նաև գրություններ թողել Սգո գրքում Գյումրիում Ավետիսյանների սպանդի կապակցությամբ: «Հայաստանի դեսպանությունը այցելել են Դաշնության Խորհրդի և ՀՀ Խորհրդարանի համագործակցության միջխորհրդարանային հանձնաժողովի անդամները, այդ թվում նաև Խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, միջխորհրդարանական կոմիտեի նախագահ Նիկոլայ Ռիժկովը», - հայտնել է Դաշնության Խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն: Նրա խոսքով՝ հանձնաժողովի անդամները արդեն ցավակցել են հայ ժողովրդին Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո առաջին օրերին, սակայն քանի որ հետագայում վախճանվեց Ավետիսյանների ընտանիքի կրտսեր անդամը՝ Սերյոժա Ավետիսյանը, պատգամավորները անհրաժեշտ համարեցին կրկին ցավակցել: Նրանք նաև գրություն թողեցին Սգո գրքում: «Մենք սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ, դատապարտում այդ սարսափելի, անմարդկային հանցագործությունը, որը անհնար է արդարացնել: Համոզված ենք, որ մեղավորները կպատժվեն: Սակայն հայ-ռուսական հարաբերությունները պետք է հարատևեն», - նշել են ռուս պատգամավորները Սգո գրքում: