Բավ է պառակտվել
02-04-2016 09:46

Ռուսական հետախուզությունը արժեքավոր բեռ է բռնագրավել

Հայաստանի հյուսիսում տեղակայված «Փամբակ» բարձրլեռնային զորավարժարանում ռուսական 102-րդ ռազմակայանի հետախույզներն իրենց վարպետությունը ցուցադրեցին պայմանական հակառակորդի վրա հարձակումների ժամանակ:
Հատուկ նշանակության հետախուզական վաշտի հրամանատար Դանիիլ Եգորովը ներկայացնում է հարձակման մանրամասները:
«Մենք հարձակում կազմակերպեցինք հակառակորդի շարասյան վրա, որը բաղկացած էր արժեքավոր բեռ տեղափոխող զրահապատ ավտոմեքենայից և «Կամազից»», — ասաց Եգորովը:
Գլխավոր ավտոմեքենան պայթեցնելուց հետո և թշնամուն ոչնչացնելուց հետո հետախույզները բռնագրավեցին տեխնիկան և տեղափոխեցին այն հիմնական ստորաբաժանումների կենտրոնացման տարածք: Եգորովը խոստովանեց, որ համակարգված գործողությունների իրականացումը երկարատև, երբեմն նաև անհատական նախապատրաստական աշխատանք է պահանջում:
Նախապատրաստական փուլում հարկ է լինում մի շարք դժվարություններ հաղթահարել (փշալարեր, պատեր, թունելներ, փոսեր), որոնք կարող են հանդիպել հետախույզի անկանխատեսելի ճանապարհին:
«Այստեղ հետախույզի այնպիսի ճանապարհ կա, որը մենք չենք ուսումնասիրում տեղակայման մշտական կետում: Այն ուղղված է տոկունությանը, առավել բարդ տեղանքների հաղթահարմանը և այլն», — ասում է մյուս խմբի ղեկավարը՝ ավագ լեյտենանտ Ռոման Սիդորովը:
Հետախույզների ճանապարհին երբեմն կիրճեր և արագ հոսող գետեր են հանդիպում, որոնք հաղթահարելը դժվար է: Այդ դեպքում նրանք պարաններ են ձգում և այդ բարդ ճանապարհը հաղթահարում են օդով: Հետախուզական վաշտի բաժանմունքի հրամանատար Եվգենի Իվանովը բացատրում է, որ նման դեպքում երկու պարան են կապում, մեկը` հիմնական, մյուսն էլ լրացուցիչ, որով կարելի է 150 կգ բեռ տեղափոխել:
«Հայաստանի տարածքը բավական հետաքրքիր է, բազում խոչընդոտներ կան, որոնք նպաստում են վարժանքների որակի բարձրացմանը, ռազմական պատրաստվածության որոշակի պահերի մշակմանը», — ասում է Իվանովը: