Բավ է պառակտվել
04-05-2015 11:58

ՌԴ ռազմաբազան ՀՀ-ում համալրվել է կապի նոր սարքավորմամբ

Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական շրջանի ռուսաստանյան ռազմաբազայի ստորաբաժանումները համալրվել են կապի ժամանակակից սարքավորումներով: Մասնավորապես, խոսքը «Աուրիգա – 1,2Բ» համակարգի և Ռ – 149-Լ1 կապի կայանի մասին է: Ինչպես հայտնել են  Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, ներկայում կապի պետի ղեկավարությամբ կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ դասընթացներ են իրականացվում նյութական մասի, կապի կայանների և դրանց գործարկելու ուղղությամբ: Դասընթացների ընթացքում հատուկ ուշադրության կարժանանան տեսակապի փակ ռեժիմը,  20 օգտատերերի միջև հեռախոսակապ հաստատելը, փակ համացանցային ալիքներով կապ հաստատելը, ինչպես նաև արբանյակային համակարգերի միջոցով տոպոգրաֆիկ կապ հաստատելը:  ԿԱՄԱԶ -5350 մեքենայի հիման վրա հհավաքած Ռ – 149-Լ1 նոր ժամանակակից շարժական թվային կայանը համալրված է ԳԼՈՆԱՍՍ և ՆԱՎՍԹԱՐ նավիգացիոն համակարգերի ազդանշաններով կայանների տեղադրման վայրը հայտնաբերող սարքավորմամբ: Այն նախատեսված է արագ կապ հաստատելու, վնասված կապի գծերին ռադիոընդունիչ հաստատելու, տեսակապի կազմակերպման և ռադիոազդանշանով տեսատվյալներ փոխանցելու համար: 20 կգ քաշով «Աուրիգա – 1,2Բ» սարքավորումը ընդունակ է աշխատել ինքնուրույն,  10 րոպեի ընթացքում փակ ալիքներով տեսակապ հաստատել տարբեր եղանակային պայմաններում և բարձրավանդակ գոտիներում: