Բավ է պառակտվել
19-05-2015 07:01

Ռուս գործարար Պոլոնսկուն մեղադրանք է առաջադրվել

Ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկուն մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան: Նշենք, որ 40-ամյա գործարարը մայիսի 15-ին ձերբակալվել էր Կամբոջայում՝ տեղի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: Նախօրեին Պոլոնսկին արտահանձնվել է Ռուսաստանին: Ռուսաստանում նրան մեղադրում են բնակարանային համալիրի շինարարության ընթացքում ավելի քան 150 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ: