Բավ է պառակտվել
28-03-2015 10:06

ՌԴ զինծառայողներին մկրտվեցին ՀՀ դաշտային վանքում

Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազայի ավելի քան 100 զինծառայող մկրտվել է Ալագյազի ուսումնամարզային դաշտային վանքում: Մկրտության արարողությունը կատարեց Անդրեյ վարդապետը սուրբ նահատակ Մերկուրի Սմոլենսկու վանքում, ով համբավ էր ձեռք բերել թաթարների և մոնղոլների դեմ իր պայքարի շնորհիվ: Դաշտային ճամբարում հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով հրամանատարի օգնականը նաև օրհնել է հրաձգային զենքի ավելի քան 1000 միավոր, շուրջ 300 ռազմական տեխնիկայի միավոր և ռազմական օբյեկտներ: «Այսպիսի միջոցառումները թույլ են տալիս ինքնավստահություն ներշնչել յուրաքանչյուր ռազմիկին՝ իրեն վստահված զենքը և մարտական տեխնիկան օգտագործելիս: Այսօր ես կոչ արեի Ուղղափառ եկեղեցու նորակոչիկներին պահպանել ուղղափառ մարդասիրական կանոնները, հարգանք ցուցաբերել հրամանատարների և զինակիցների նկատմամբ», - ասաց հոգևորականը: Զինծառայողները նաև Ռուսաց Պատրիարք Կիրիլից Աստվածաշունչ և Նոր Կտակարան ստացան: