Բավ է պառակտվել
14-03-2016 15:11

Ռուս հետախույզները լեռնային պատրաստություն են անցնում Հայաստանում

Հայաստանում գտնվող ՀՌՕ ռուսական կայանում մեկնարկել են հետախույզների լեռնային վարժանքները` մեկ շաբաթվա ընթացքում հրահանգիչների ղեկավարությամբ ավելի քան 300 զինծառայող դասընթացներ կանցնի «Փամբակ» լեռնային զորավարժարանում, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հետախույզների նախապատրաստության ընթացքին կհետևեն անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները` օգտագործելով «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» ժամանակակից սարքերը։
Լեռնագնացության դասընթացների ընթացքում զինծառայողներն արդեն ուսումնասիրել են լեռնային անվտանգության պահանջներն ու կանոնները։ Ներկա պահին ՀՌՕ-ի զինծառայողները հաղթահարում են վերելքներն ու վայրէջքները։
«Հայաստանում ՀՌՕ-ի հետախուզական ստորաբաժանման զինծառայողների լեռնային պատրաստվածության դասընթացները կավարտվեն լեռնամագլցման գործնական դասընթացներով։ Զինծառայողները նորմատիվներ կհանձնեն և լեռնագնացության մարզական կարգ կստանան», — նշված է հաղորդագրության մեջ։